ՏՈՒՐ «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ»  Ձեռագործ գորգերի գործարանում

Ինչպես գիտենք, արդեն մի քանի տարի է, ինչ կառավարության որոշմամբ զբոսաշրջությունը հայտարարվել է որպես ՀՀ կառավարության զարգացման գերակա ճյուղ և պետականորեն ընդունվում և իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ և ծրագրեր' այս ոլորտը հնարավորինս զարգացնելու և հանրահռչակելու համար: Իսկ նախորդ տարի այս որոշման շրջանակներում կառավարության կողմից հայտարարվել էր ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԻ հանրահռչակման տարի:  Հաշվի առնելով այս փաստը' «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» ընկերությունը հանդես է գալիս առաջին անգամ Հայաստանում տուրիստական ընկերությունների, նաև տեղացիների և տուր-օպերատորների համար եզակի նախագիծ-ծրագրով՝ ՏՈՒՐ-ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» գործարանում :

ԾՐԱԳԻՐ

  •  ՆԱԽԱՍՐԱՀ ( ծանոթացում ընկերության պատմության հետ)
  •  ՁԵՌԱԳՈՐԾ ԳՈՐԳԵՐԻ ԳՈՐԾՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ (նաև MASTER CLASS )
  •  ԳՈՐԳԵՐԻ ՌԵՍՏԱՎՐԱՑԻԱՅԻ ԴԻՏՈՒՄ (առաջին անգամ Հայաստանում եզակի հնարավորություն' դիտել գորգերի վերականգնման աշխատանքները)
  •  ՊԱՏՐԱՍՏԻ ԳՈՐԳԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԴԻՏՈՒՄ (խուզում, գորգերի եզրերի ֆիքսում և գորգերի վերջնական մշակում)
  •  ԹԱՆԳԱՐԱՆ-ՑՈՒՑԱՍՐԱՀԻ ԴԻՏՈՒՄ (Ինչպես արդեն հայտարարվել է, այսուհետև «Մեգերյան կարպետ» հայկական գորգերի արտադրամասում կգործի առաջին անգամ Հայաստանում հին հայկական գորգերի ԹԱՆԳԱՐԱՆ-ՑՈՒՑԱՍՐԱՀ )
  •  ԾԱՆՈԹԱՑՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՍՐԱՀԻ ՀԵՏ (ժամանակակից գորգերի տեսակների դիտում)
  •  ԱՅՑ ԵՐԿՐՈՐԴ ՑՈՒՑԱՍՐԱՀ (ծանոթացում մեծ չափսերով ձեռագործ գորգերի հետ)
  •  ԹԵԼԵՐԻ ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԻՏՈՒՄ (բրդյա թելերի բնական ներկանյութերով ներկման աշխատանքի դիտում)
  •  ԱՅՑ ԵՐՐՈՐԴ ՄԵԾ ՑՈՒՑԱՍՐԱՀ (հայկական ձեռագործ գորգերի հետ ծանոթացում )
  •  ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՏՈՒԿ ՍՐԱՀՈՒՄ

Հյուրերին կընձեռվի հնարավորություն ծանոթանալ «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» արտադրամասի եզակի, նոր տուր-փաթեթին, որը վերաբերվում է այսուհետև մեր արտադրամասում զբոսաշրջիկներին առաջարկվող ավանդական հայկական կերակրատեսակների ճաշացանկի ծանոթացմանը (գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյան):
Վերջում մասնակից բոլոր հյուրերին կընձեռվի հնարավորություն արտահայտվելու, կքննարկվի ցանկացած դիտողություն և առաջարկություն: