Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությամբ ավելի քան չորս սերունդ:
1917թ Մեգերյանները գաղթել են ԱՄՆ և հիմնադրել են Մեգերյան ընկեությունը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Մեգերյանների գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում է վերջին չորրորդ սերնդի ժամանակաշրջանին: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որի հիմքում ընկած էր գորգերի տեսքի և հնագույն ոճի պահպանության սկզբունքները: Ընթացքում զարգացրեցին և կիրառեցին գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր և հանգույցի հին հայկական' կրկնակի հանգույց, տեխնոլոգիաները' այպիսով ստեղծելով «ձեռագործ գորգերի արտադրության գործընթացում վաղեմության սկզբունքը»:
ՀՀ տարածքում Մեգերյանների գործունեության մասին
Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն են: Ինչ վերաբերում է հայկական գորգերի հյուսքին, ապա այն կարելի է վերագրել անցած հազարամյակների ժամանակաշրջանի սերունդներին: Հին ժամանակներից սկսած գորգերն ու կարպետները համարվում էին հայերի կենցաղային կյանքի համար կարևորագույն անհրաժեշտություն, հատկապես ունեին ծիսական նշանակություն: Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում ձեռագործ գորգի արտադրությունով զբաղվում էր «Հայ Գորգ» միավորումը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կառավարչական հմտությունների և կապերի բացակայության պատճառով ձեռագործ գորգերի արտադրությունը կանգ առավ: Երկրում առկա ձեռագործ գորգ հյուսող կենտրոնների մեծ մատնվեցին անգործության ' որպես հետևանք ունենալով հազարավոր գործազուրկներ: Մեգերյանները վերաբացեցին ինչպես նախկին, այնպես էլ նոր գորգագործական մասնաճյուղեր Հայաստանի 22 բնակավայրերում: Նոր շունչ հաղորդվեց ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության տեխնոլոգիաներին և հմտություններին: Այդպիսով նոր թափ հաղորդվեց հայկական ձեռագործ գորգերի արտադրությանը և զարգացմանը ՀՀ տարածքում:
Հայաստանում Մեգերյանները հաջողությամբ ներդրեցին բրդյա թելերի ներկման բնական մեթոդները. բնական գույներ, որոնք ստացվում են հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից այնպես, ինչպես դա արվում էր հազարամյակներ առաջ:
Մեգերյանները ընդարձակեցին գորգերի արտադրությունը Հայաստանում' օգտագործելով դիզայնի և ոճավորման այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Վասպուրականի, Ղարաբաղի, Լոտուսի, Լոռիի և ժամանակակից այլ ոճավորումներ և լուծումներ:
Մեգերյանները հաջողությամբ ստեղծում էին գեղեցիկ գորգեր արդեն երկար տարիներ շարունակ, և ընկերության ներդրումը հայկական մշակույթի և տնտեսության մեջ գրավեց նաև ՀՀ կառավարության ուշադրությունը: 2007թ. դեկտեմբերի 13-ին Րաֆֆի Մեգերյանը' «Մեգերյան Կարպետ» ԲԲԸ –ի նախագահը, պարգևատրվեց ՀՀ-ի խորհրդարանի նախագահի կողմից պատվի ոսկե մեդալով՝ ձեռագործ գորգերի ավանդույթը վերակենդանացնելու համար: ՀՀ Նախագահը ևս իր երախտագիտությունը հայտնեց այն բանի համար, որ գնալով ավելի էին ընդարձակվում բոլոր այն շուկաները, որտեղ հայտնվում էին հայկական ձեռագործ գորգեր, մասնավորապես ' ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա, Մերձավոր Արևելք: Նախագահի կողմից նաև կարևորվեց և նշվեց , որ Մեգերյանների ջանքերին պետք է աջակցի կառավարությունը:
Բացի Հայաստանից ընկերությունը արտադրություններ ունի նաև Եգիպտոսում , Պակիստանում , Աֆղանստանում, Հնդկաստանում, Չինաստանում և Ռումինիայում , իսկ գորգի վաճառքի ցուցասրահներ՝ ԱՄՆ –ում, Երևանում, Շվեյցարիայում, ինչպես նաև բացառիկ միջնորդական ցանց ամբողջ աշխարհում:
«Մեգերյան Կարպետ» ԲԲԸ-ը Երևանում ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են անվճար տուր-շրջագայություններ ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Մեր ընկերության գործարանում և ցուցասրահներում այցելուները կարող են տեսնել սեփական արտադրության ավանդական հայկական ոճավորմամբ և ժամանակակից լուծումներով գորգեր,կարպետներ, կատարել գնումներ հենց ցուցասրահում, ինչպես նաև կունենան հնարավորություն հետևելու արվեստի այս յուրահատուկ գործերի պատրաստման բուն գործընթացին' ծանոթանալով բնական նյութերով ներկման և մշակման տեխնոլոգիաներին :
Այցելուներին սպասում է ևս մեկ հաճելի անակնկալ' տեղում այցելել անտիկ, ավելի քան հարյուր տարեկան և ավել հայկական գորգերի թանգարան-ցուցասրահ: