«ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» ԲԲԸ-ը Գորգագործության և հայկական գորգին նվիրված փառատոնին, ք.Դիլիջան, 2014

 

«Մշակույթային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիռարական արվեստների երկրորդ փառատոնը Դիլիջանում հավաքել էր Հայաստանի տարբեր մարզերի և սփյուռքի ներկայացուցիչների, ովքեր ներկայացնում են գորգեր, ասեղնագործ աշխատանքներ և խոհանոց: Փառատոնին մասնակցում էր նաև «Մեգերյան կարպետ» ընկերությունը:

Փառատոնի շրջանակներում «Մեգերյան կարպետ» ընկերության հնագույն գորգերի թանգարանը արժանացավ մրցանակի՝ Հայկական գորգագործության ավանդույթները լավագույնս պահպանելու և ներկայացնելու համար:

Մենք հպարտ ենք՝ ավանդականը ժամանակակից ոճով համադրելու, բարձր որակը պահպանելու և գեղեցիկը ստեղծելու կարողությամբ: