Մարտի 30-ին  «Մեգերյան Կարպետ» ԲԲԸ-ն աշխատակիցները հյուրընկալեցին հայտնի հայազգի երգչուհի, պարուհի, դերասանուհի ու Poll dance-ի աստղ Վարդային (Վարդանուշ Մարտիրոսյան): Վերջինս մեծ հետաքրքրությամբ լսում էր «Մեգերյան Կարպետ» ընկերության փորձառու ու տեղեկացված աշխատակցի պատմությունները գորգագործության հայկական ավանդույթների, հանգույցների ու զարդանաղշերի, բնական նյութերով գույների ստացման առանձնահատկությունների մասին և այլն: Երգչուհին նույնիսկ չդիմացավ գայթակղությանը և սեփական ձեռքերով փորձեց մի քանի հանգույց անել: Ընկերության ցուցասրահում նա տեսավ հազարավոր գորգեր ու կարպետներ՝ գործված ավանդական ու ժամանակակից ոճերով և խոստովանեց, որ հիացած է արվեստի այս յուրահատուկ նմուշներով: Այս հանդիպումը ևս մի հնարավորություն էր հայրենիքից դուրս ծնված և ապրող երգչուհուն ծանոթանալ իր նախնիների ավանդույթներին ու մշակույթին: