Ապրիլի 2-ին իր երևանյան այցի շրջանակներում ճանաչված երգիչ Աբրահամ Ռուսսոն այցելեց նաև  «Մեգերյան Կարպետ» ընկերություն: Ազգությամբ հայ երգիչը մեծ հետաքրքրությամբ լսում էր ընկերության աշխատակցի պատմությունները հայ գորգագործության մասին, և պարզվեց, որ երգիչն ինքն էլ բավականին տեղեկացված է այս թեմայի շուրջ: Օրինակ նա միանգամից ճանաչեց  «Պազիրիկ»  գորգը, որն այս պահին ցուցադրվում է Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում և հայտնաբերվել է  Ալթայի շրջանի  սառցե դամբարանից: Մեր ունեցածը  պահպանված հայտնի գորգի կրկնօրինակն է, որն, ըստ մասնագետների կարծիքի, կրում է հայկական տարրեր, ներկված է եղել հայկական գունանյութերով և գործված հայկական կրկնակի հանգույցով, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ գորգը կարող է գրծված լինել  հայկական լեռնաշխարհում: Հ Ռուսսոն շատ բարձր գնահատեց իր այս այցելության արդյունավետությունը հայկական մշակույթին ավելի լավ ծանոթանալու տեսանկյունից: