2014 թվականի մարտի 28-ին «Մեգերյան Կարպետ» ընկերությունում տեղի ունեցավ զբոսաշրջիկների համար նախատեսված հատուկ տուր-շրջագայություն և հատուկ ծրագիր-նախագծի ներկայացում Հայաստանի բոլոր տուր-օպերատորների և ոլորտի մասնագետների համար: Հանդիպումը յուրաօրինակ մշակութային ծրագրով եզրափակեցին «Տերյան մշակութային կենտրոն»-ի սաները իրենց ավանդական հայկական հագուստների' տարազների ցուցադրությամբ և «ՎԱՆ» ազգագրական երգի և պարի համույթը իրենց յուրօրինակ կատարումներով:
Շրջագայության գլխավոր նպատակներից մեկն էր նաև զբոսաշրջիկներին առաջարկվող հայկական ազգային ավանդական խոհանոցը և ուտելիքները: Հանդիպման ողջ ընթացքում հյուրերը համտեսեցին "Արարատյան" խոհանոցի հատուկ հյուրասիրությունը, գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյան: