Մայիսի 15-ին Երևանի՝ «Մեգերյան կարպետ» ցուցասրահում կայացավ Ռուսաստանի Դաշնության և UNESCO-ի նկարիչների միության անդամ Աստղիկ Հակոբյանի «Իմ Հայաստանը» խորագրով նկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացումը: Նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը նվիրաբերվելու է «Բարի կամքդ» նախաձեռնության խմբի կողմից իրականացվող բարեգործություններին: «Բարի կամքդ» նախաձեռնող խումբը օգնում է հիվանդ և անապահով երեխաներին: