Կարևորելով  գալիք սերնդին  հայկական ավանդական մշակույթի կարևորագույն  բաղադրիչի՝  գորգագործության վերաբերյալ գիտելիքների, ինչպես նաև գորգագործության և կարպետագործության ավանդական հմտությունների փոխանցումը՝  2013 թ. հոկտեմբերի 13-ին  ''Media Onix'' ընկերությունը  ՀՀ մշակույթի  և  էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ  «Մշակութային վերածնունդ» խորագրի ներքո  անցկացրեց փառատոն՝  նվիրված  գորգագործությանը և դեկորատիվ կիրառական արվեստին: Փառատոնին իր մասնակցությունն է ունեցել նաև «Մեգերյան Կարպետ»  ընկերությունը: