«Մեգերյան կարպետ» ընկերության հիմնական նպատակներից է հայոց գորգագործական մշակույթի պահպանումն ու զարգացումը: Գորգի համար հումք է ծառայում տեղական բուրդը, որը մթերվում է գյուղացիներից, ապա տեսակավորվում և թել է ստացվում, որին հաջորդում է ներկման գործընթացը: Բրդյա գորգերը ոչ միայն պրակտիկ են և էկոլոգիապես մաքուր, այլ նաև առողջարար են և պաշտպանում են բակտերիաներից: Բնական բուրդը լինում է սպիտակ, բայց Մեգերիան կարպետը ունի մեծ գույների տեսականի ի շնորհիվ բնական ներկանյութերի: Օրինակ ՝ անթառամ ծաղիկից ստացվում է դեղին գույնը, կարմիրը ՝ տորոնի արմատից, բեժը՝ թթի թեփից, թութունի գույնը ՝ նռան կեղևից, միայն ինդիգոն ներմուծվում է Հնդկաստանից , որից ստացվում է կապույտը: Գորգը գործվում է հայկական կրկնակի հանգույցով ՝ բրդյա և բամբակյա հենքի վրա: Գորգերի նախշերը բազմազան են, հին հայկական զարդանախշերից զատ օգտագործվում են նաեւ ժամանակակից նախշեր:

Ձեռագործ գորգը այն եզակի ապրանքներից է, որը տարեցտարի հնանալով ՝ ավելի արժեքավոր է դառնում: