2013թ-ի հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքի Պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հայկական գորգագործության ավանդույթները» խորագրով ցուցադրություն ՝  նվիրված «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը: Ցուցադրությանը ներկայացված են եղել « Մեգերյան Կարպետ» ընկերության շուրջ 50 ձեռագործ գորգեր, որոնց մի մասը պահպանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Տարոն Մարգարյանը հայկական մշակույթը պահպանելու և զարգացնելու համար « Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին պարգևատրել է «Քաղաքապետի շնորհակալագրով »: