ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 18-ի որոշմամբ  ՀՀ կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն է ընտրվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: Ողջ տարվա ընթացքում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ հայկական գորգագործական մշակույթը առավելագույնս հանրությանը  տեղեկացնելու,  տարածելու, պատմությանն  ու  առկա վիճակի ներկայացման ուղղությամբ: Մեկամյա այս  պետական քաղաքականության կարևորագույն  մաս էր հանդիսանում միջազգային գիտաժողովը՝ նվիրված  հայկական գորգերի հհիմանխնդիրների ուսումնասիրմանն ու լուսաբանմանը: Արդյունքում  նոյեմբերի 20-22-ը Երևանում տեղի ունեցավ միջազգահին գիտաժողով՝ « Հայկական հանգույց, գորգարվեստի ավանդույթները» խորագրով: Գիտաժողովին  մասնակցում  էին երեք տասնյակ և  ավել մասնակիցների աշխարհի ավելի քան քսանհինգ  երկրներից, այդ թվում գիտաժողովին իրենց մասնակցությամբ պատվեցին  հատուկ հյուրեր՝ գերմանացի գիտնական և աշխարհահռչակ գորգագետ  Ֆոլկմար Գանցհորը և  արևելյան գորգերի հայտնի  միջազգային  «ՀԱԼԻ» ամսագրի գլխավոր խմբագիր  Բեն Էվանսը: «Մեգերյան Կարպետ»  ընկերությունը ևս  իր մասնակցությունն ու մեծ աջակցությունն  է ցուցաբերել այս ծրագրին, նաև  գործարանում տուր-շրջագայություն  կազմակերպելով  գիտաժողովի մասնակիցների  և հյուերի համար: